ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Ովքեր վտանգել են իրենց կյանքը

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Ովքեր վտանգել են իրենց կյանքը
29.05.2013 | 23:55

Առաջարկում եմ օրենսդրորեն Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների մասնակիցներին ազատել հողի և անշարժ գույքի (մասնավորապես՝ տուն և բնակարան) տարեկան հարկերից:
Մարդիկ, ովքեր իրենց կյանքը վտանգել են հայրենի հողի և հայոց բնակավայրերի պաշտպանության ու ազատագրման համար, պետք է ինչ- որ բանով տարբերվեն, առավելություն ունենան: Չեմ կարծում, որ այս քայլն անգամ չնչին ազդեցություն կունենա համընդհանուր հարկային միջոցների հավաքագրման վրա, բայց բարոյապես պետությունը սրանով ճիշտ քայլ կկատարի:

Հ.Գ.- Խոսքս վերաբերում է մինչև 2-3 հեկտար մշակվող հողատարածք և սովորական տուն կամ բնակարան ունեցողներին, այլ ոչ թե մի քանի հոգու, որոնք ունեն տասնյակ-հարյուրավոր հեկտարներ և դղյակ-առանձնատներ:

Դիտվել է՝ 5195

Մեկնաբանություններ